Վախթանգ Անանյան

Без названия

Աշնանային արձակուրդի ժամանակ ես կարդացել եմ Վախթանգ Անանյանի պատմվածքների ժողովածուից մի քանի պատմվածք:

Վախթանգ Անանյան (1905 — 1980), հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին, Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում) ։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թ — Ին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.

— Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

1941 թ.-ին նա մասնակցել է Մեծ հայրենականին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։

1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։

Նա մահացել է 1980 թ.-ին Երևանում:

Վ. Անանյանը հայ գրականության մեջ արկածային ժանրի հիմնադիրն է համարվում։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։

Նրա պատմվածքները նվիրված են հայրենի բնությանը, որտեղ  ի հայտ են գալիս բնություն — մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած են մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը, որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը, հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի, կուզե կենդանի։ Անանյանը ոչ միայն բնությունից վերցնում է գեղեցիկը, այլև արտահայտում է իր զգացմունքները:

Վ.Անանյանի ստեղծագործություններից են՝ Սևանի ափին, Հովազաձորի գերիները, Որսորդական պատմվածքներ,Հին վրանի փոքրիկ բնակիչը,Ուր են տանում կածանները։

Մայր Այծյամը

Այս պատմվածքի հերոսը Գալուստն էր։Նա շատ կռվարար տղա էր և ուզում էր, որ միշտ իր ուզածով լինի։

 Մինչ ընկերս որսորդի տենդով բռնված նշան էր բռնել մայր այծյամին,ես ձեռքս գցեցի նրա հրացանի փողին,ետ քաշեցի ու հանդարտ հարցրի․

-Հիշո՞ւմ ես, Գալուստ,մեր վեճը․․․

Ու ավելացրի․

-Կրակել պետք չի․․․ Արդեն մեկին կորցրեց․․․Թող ապրի իր փոքրիկի համար։

Խղճալի հայացքը

Այս պատմվածքի հերոսը Արշակն էր։Նա որս անել շատ էր սիրում, բայց ամեն անգամ երբ ինչ որ կենդանու վիրավորում էր շատ էր նեղվում։

Դիմացս մի մեծ քար կար,հետքն այդտեղ կտրվում է։Հասա,կռացա,ներս նայեցի քարի տակի արանքից․նապաստակը պառկել էր բնի հատակին և իր վիրավոր ոտքը թաղել մի ուրիշ՝ավելի փոքր նապաստակի տաք ու փափուկ մազերի մեջ։Վիրավոր նապաստակը մի խղճալի հայացք գցեց ինձ վրա և փախչելու փորձ չարավ։Ես անմիջապես շուռ եկա և քայլեցի դեպի գյուղ։

Խիղճը

Այս պատմվածքի հերոսը Աբելն էր։Նա տխուր որսորդ էր։

Գնա՜,ինձ արնի տակ մի գցիլ,-գոչում է որսորդը, ևնրա ձայնի վրա թփի տակից դուրս է ցատկում  եղնիկի սիրունիկ հորթը, հասնում է մորը, նրա դնչի տակ մտնում, և մայր ու վորդի սլանում են դեպի անտառի խորքը։

Ասպետություն

Այս պատմվածքի հերոսը բազեն էր։

Զոհերն  անպաշտպան ու խղճուկ ծվարել են այս թփի տակ,որևէ հետաքրքրություն չեն  ներկայացնում բազեի համար,նրանք այդ վիճակում սոսկ ուտելիք են,ուրիշ ոչինչ։

Արջի ու վարազի կռիվը

Այս պատմվածքի հերոսները արջն ու վարազն էին։

Արջը գոհ չէր իր բարձրանալու տեմպից ու շաուրնակում էր վարժություններ անել։

Այս բոլոր պատմություններից հասկացա,որ պետք է սիրել բնությունը,կենդանիներին չվնասել։Բոլոր պատմություններն էլ շատ հետաքրքիր ու սովորեցնող էին։

4 ответ. на "Վախթանգ Անանյան"

  1. Уведомление: Ուսումնական աշուն ընթերցողական նախագիծ — Գոհար Բալջյան

  2. Уведомление: Ուսումնական աշուն ընթերցողական նախագիծ — Գոհար Բալջյան

  3. Уведомление: Ուսումնական աշուն ընթերցողական նախագիծ — Գոհար Բալջյան

  4. Уведомление: Նոյեմբեր — Գոհար Բալջյան

Оставьте комментарий